Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ինչու՞ Ադրբեջանի նման հակամարդկային պետության համար հանկարծ այդքան կարևոր դարձան Ռուսաստանում բնակվող հանցագործ-միգրանտները

Ինչու՞ Ադրբեջանի նման հակամարդկային պետության համար հանկարծ այդքան կարևոր դարձան Ռուսաստանում բնակվող հանցագործ-միգրանտները
01.07.2025 | 12:13

Ադրբեջանական az TV-ն նոր հակառուսական եթեր էր պատրաստել՝ «Կայսրությունը փլուզվել էր, բայց սկզբունքներն ապրում են» խորագրով։

Ռեպորտաժում պատմվում էր, թե ինչպես են Ռուսաստանում միգրանտների նկատմամբ խուզարկություններ կազմակերպում, որպեսզի հետո նրանց ուղարկեն Ուկրաինայում կռվելու։

Ասել, որ Ադրբեջանը տեղեկատվական պատերազմի բավականին հետաքրքիր ձեռագիր ունի, նշանակում է ոչինչ չասել։

Ի միջի այլոց, այս ձեռագիրը նմանություն ունի իսրայելական տեղեկատվական պատերազմի թեզերի հետ` «ներկայանալ որպես զոհ, ճնշված ժողովուրդ, որպես վերջին բաստիոն ընդդեմ չարի կայսրության»։

Այս պատմության մեջ ամենակարևոր հարցը, թերևս, այն է, թե ինչու՞ Ադրբեջանի նման հակամարդկային պետության համար հանկարծ այդքան կարևոր դարձան Ռուսաստանում բնակվող հանցագործ-միգրանտները։ Վստահաբար, խնդիրը այդ անձանց մեջ չէ, այլ մեծ քաղաքականության։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Տեսանյութը՝

https://www.facebook.com/watch?v=1065841055048298

Դիտվել է՝ 892

Մեկնաբանություններ